Թովուզի գուղերից մեկում կինը շփոթմամբ դիպուկահարի արձակած փափմուշտը գցել է վառարանը
Ադրբեջանի Թովուզի շրջանում ՝ Ալիբեյլ գյուղում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Voskanapat.info-ն:
Ինչպես հայտնում են ադրբեջանի ԶԼՄ-ները՝ պայթյունը տեղի է ունեցել զինվորական փաշփուշտի հետևանքով, որը տան կինը անզգուշությամբ փայտի հետ նետել էր վառանի մեջ:
Պայթյունի հետևանքով՝ ամուսիններ՝ Վահիդ (1960) և Ատլաս (1964) Շիրինովները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տվյալ պատմությունը հետաքրքիր է նրանով, որ դիպուկահարի «Истиглал» ինքնաձիգի 14,5 տրամաչափի 14.5 փամփուշտը հայտնվել էր տանիքում դրված փայտերի մեջ, որտեղ որոշ ժամանակ առաջ դիրքավորվել էր ադրբեջանցի դիպուկահարը և այդտեղից կրակել Տավուշի մարզի Մովսես և Չինար գյուղերի ուղղությամբ :