Էրդողանը մեղադրել է Իրանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհանդուրժելի է տարածաշրջանը վերահսկելու Իրանի ձգտումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Իրանը ձգտում է տիրել ողջ տարածաշրջանը: Այն արդեն սկսել է զայրացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Իրականում դա անհանդուրժելի է և Իրանը դա պետք է հասկանա»,-հայտարարել է Էրդողանը:
Փոխանցվում է, որ այս կերպ Էրդողանը մեկնաբանել է Եմենում սկսված ռազմական գործողությունները: