Եվա Ռիվաս.«Մինչև հարսանիք ամեն ինչ կանցնի»
Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 22-ին ավտովթարի է ենթարկվել Եվա Ռիվասը: Այդ մասին տեղեկացրեց անձամբ երգչուհին' հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը, որտեղ իր դեմքին կապտուկներ կան:
Ավտովթարի մանրամասները ճշտելու համար BRAVO.am-ը կապվել է ռուսաստանաբնակ երգչուհու հետ, որն էլ նշել է' դեպքը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքում. «Մոսկվայից այս քաղաք հիմնականում ուղեւորվում եմ վարորդիս հետ: Բայց այդ երեկո նրան բաց էի թողել, քանի որ ինձ ուղեկցում էր սիրելիս: Իսկ Մոսկվա վերադառնալիս ընկերուհուս հետ էի, երբ պատվիրեցինք այդ տաքսին…»:
Եվա Ռիվասը մեզ հետ զրույցում ասել է' կարողացել են խուսափել ծանր հետեւանքներից. «Ուղեղի ցնցում եմ ստացել, վնասվել է ծնոտս, շրթունքիս էլ կարեր են դրել: Մնացածն արդեն մանրուքներ են, և վստահեցնում եմ' ինչպես ռուսներն են ասում' մինչև հարսանիք ամեն ինչ կանցնի»: