Վրացի կինը, ով փորձել էր Թուրքիայի մեկնել՝ ճամպրուկում թաքնվելով, արտաքսվել է Թուրքիայից
Թուրքիայի իշխանություններն արտաքսել են 22-ամյա վրացուհուն, ով փորձել է ճամպրուկում թաքնվելով հատել վրաց-թուրքական սահմանը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Փոխանցվում է, որ մաքսային ծառայության աշխատակիցների մոտ Սարփի անցակետում տղամարդու վարքագիծը կասկածներ է առաջացրել: Վրացուն ստիպել են բացել ճամպրուկը, որտեղ հայտնաբերվել է վրացուհին:
Հիշեցնենք, որ կինն այդպիսի քայլի էր գնացել, քանի որ նրան ամեն անգամ արգելել էին Թուրքիա մուտք գործել: