Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանի Գյանջայում երեկ տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից` երկրաշարժը տեղի է ունեցել երեկ, տեղական ժամանակով՝ 13:49-ին, Գյանջա քաղաքից 7 կմ հյուսիս:
Երկրաշարժը եղել է 3.7 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել 14 կմ խորության վրա: