Թուրք ծաղրանկարիչներին պատժել են Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայի դատարանը Pneguen ամսագրի երկու ծաղրանկարչի մեղավոր է ճանաչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Cumhuriyet գործակալությունը:
Փոխանցվում է, որ 2014 թվականին Pneguen ամսագրում հայտնվել էին Էրդողանի ծաղրանկարները:
Էրդողանի փաստաբանները հայց էին ներկայացրել կախված այդ ծաղրանկարնների հետ: Դատարանը ծաղրանկարիչներին դատապարտել էր 11 ամսվա և 20 օրվա ազատազրկման, այնուհետև ազատազրկումը փոխել էր 2.800 ԱՄՆ դոլար տուգանքով: