Պիկասոյի կտավն աճուրդի կհանվի. այն գնահատվել է 140 ԱՄՆ դոլար
Christie's աճուրդի տունը աճուրդի կհանի Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Փոխանցվում է, որ այն գնահատվել է 140 միլիոն ԱՄՆ դոլար և կդառնա պատմության մեջ ամենաթանկարժեք ստեղծագործությունը:
1955 թվականին նկարված այս կտավը կներկայացվի մայիսի 11-ին կայանալիք «Հայացք առաջ անցյալից» աճուրդի շրջանակներում: Նախորդ անգամ այն աճուրդի է հանվել 1997թ., իսկ վաճառքի գումարը 31.9 միլիոն դոլար է կազմել:
Նշվում է, որ 1956 թ. Հանց ամուսիններն այս կտավը ձեռք էին բերել հենց վարպետից՝ 212.5 հազար դոլարով: