Դավութօղլուն հիշել է հայաստանյան նախագահական ընտրությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան եւ Մոսկվան պարբերաբար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղվածխորհրդակցություններ են անցկացնում :
«Վերջին մանրամասն խորհրդատվությունը այդ հարցի շուրջ մենք ունեցել ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Ստամբուլում», - ասել է Դավութօղլուն:
Դավութօղլուն ընդգծել է, որ 2013 թվականին Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: «Սովորաբար, այս ժամանակահատվածը հարմար չէ բանակցությունների համար», - ասել է նա:
Նախարարը նշել է, որ Անկարան ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը արագացնել, քանի որ դա շատ կարեւոր է Թուրքիայի համար: