Թինա Կանդելակիին մեղադրել են փողերի լվացման մեջ
«Ռուսաստանի հանրապետական կուսակցություն-Ազգային ազատության կուսակցության» քաղխորհրդի անդամ Իլյա Յաշինը ռուս հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիին մեղադրել է կաշառակերության մեջ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Փոխանցվում է, որ ընդդիմադիր գործիչը Facebook-յան իր էջում հայտարարել է, որ Կանդելակիի ղեկավարած «Ապոստոլ» ընկերությունն անօրինական կերպով հաղթել է Նոր Մոսկվայի բրենդի ստեղծման համար հայտարարված տենդերը: Յաշինը, որպես իր խոսքի ապացույց, բերել է այն տեղեկատվությունը, որը հաջողվել է հայթայթել իրեն և իր գործընկերներին:
Նրա պնդմամբ՝ 2014 թ. նոյեմբերի 24-ին Գլխավոր նախագծի մոսկովյան ինստիտուտը մրցույթ է հայտարարել Նոր Մոսկվայի բրենդ ստեղծելու համար: Չնայած նրան, որ հավակնորդները համաձայնել են նախագիծը 9,4 միլիոն ռուբլով իրականացնել, մրցույթին «Ապոստոլ» ընկերությունն է հաղթել, որն իր ծառայությունների համար 15 միլիոն ռուբլի է պահանջել:
Յաշինը հրապարակել է նախագծի սքան-կրկնօրինակը, որը ձեզ են ներկայացնում ստորև՝