Իրանի հետ համաձայնությունը լավ կլինի նաև Իսրայելի համար. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի հետ միջազգային միջնորդների պայմանագիրը լավ կլինի նաև Իսրայելի համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես վստահ եմ, որ այդ պայմանավորվածյունը լավ կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Բացի այդ, տարածաշրջանն անվտանգության մեջ կլինի»,-հայտարարել է Օբաման:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ այդ համաձայնագիրը կվնասի Իսրայելի շահերին: