Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է, որ Ֆրանսիայում կործանված օդանավում եղել է 39 թուրք
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է, որ Ֆրանսիայում կործանված օդանավում եղել է 39 թուրք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այս մասին հայտնել է թուրքական CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ որոշ ԶԼՄ-ներ տեղեկությունն էին տարածել, որ Ֆրանսիայում «Airbus A320» օդանավի կործանման ժամանակ եղել է 39 թուրք: