Անջելինա Ջոլին նոր վիրահատության է ենթարկվել. նա այլևս չի կարող մայրանալ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ենթարկվել է նոր վիրահատության, որի ժամանակ հեռացրել են իր ձվարանները և արգանդի փողերը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Փոխանցվում է, որ Ջոլին այս քայլին է գնացել, քանի որ բժիշկները նրա մոտ ախտորոշել չարորակ ուռուցքի զարգացման բավական լուրջ վտանգ:
«Ես ցանկանում եմ, որ ուրիշ կանայք էլ, որոնք գտնվում են այդ ռիսկի գոտում, տեղյակ լինեն այլ տարբերակներ մասին ևս», -հայտարարել է Ջոլին: