Ադրբեջանում 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, երկրաշարժը տեղի է ունեցել երեկ, տեղական ժամանակով՝ 19:49-ին, Գաբալա քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժը եղել է 3.1 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել 12 կմ խորության վրա: