Հարձակում են գործել Էրդողանի կուսակցության նախընտրական շտաբի վրա
Ստամբուլում այհայտ անձինք կրակ են արձակել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության շտաբի վրա: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների զինված հարձակումը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով 23:30-ին: Հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, անց է կացվում հետաքննություն: