ԱՄՆ-ն կրկին անհանգստացած է Ադրբեջանում տիրող իրավիճակով
Վաշինգտոնը կրկին մտահոգված է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության իրավիճակի վատթարացմամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Trend.az-ին:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան՝ Դանիել Բերը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին և հարգել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում նրանց, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում»,-հայտարարել է Բերը: