Թուրքիայում խոզի գրիպից 30 մարդ է մահացել
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մյուեզզինօղլուն հայտնել է, որ երկրում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 39-ի: Այս մասին գրում է Газета.ru-ն:
Մահացածներից 5-ի մոտ հայտնաբերվել է Influenza В վիրուսը, 4-ի մոտ՝ H3N2, իսկ երեք քառորդի մոտ՝ H1N1, որը հայտնի որպես խոզի գիրպ:
Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է նաև, որ գրիպի առաջացման վտանգի պատճառով զննվել է մոտ 4300 մարդ: Լաբորատոր հետաքննության արդյունքներով՝ 366 մարդու մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուսը: