Էրդողանը դժգոհում է. Սիրիայի փախստականների համար $5,5 միլիարդ է ծախսվել
Սիրիացի փասխտականների համար Թուրքիայում մոտ 5,5 միլիարդ դոլար է ծախսվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Газета.ru-ն:
Նրա խոսքով՝ գումարը ծախսվել է Թուրքիայի կողմից Սիրիայի փախստականների աջակցության համար, որոնց թիվն արդեն հասել է 2 միլիոնի:
Նա դժգոհություն է հայտնել, որ եվրոպական երկրները Սիրիայից ընդունել են միայն 200 հազար փախստականի: «Այնտեղ նրանց ընդունում են ընտրելով, ելնելով սեփական շահերից: Իսկ մենք չենք նայում փախստականների կրոնին, ազգությանը և ծագմանը՝ մեր սեղաններին միլիոնավոր գդալներ դնելով»,-ասել է Էրդողանը: