Թուրք լրագրողը «Եվրատեսիլ 2015»-ին Ադրբեջանը ներկայացնող մասնակցին համեմատել է շան հետ
«Այսպիսի ամոթ թուրքական երգը դեռ չէր ապրել»: Այսպիսի բնորոշմամբ է հանդես եկել թուրք հայտնի լրագրող Բյուլենտ Էրիշը` «O səs Türkiyə» մրցույթում հաղթած և այս տարի «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Ադրբեջանը ներկայացնող երգիչ Էլնուր Գուսեյնովի հասցեին: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
«Ինձ այս հոդվածի համար դեռ շատ կքննադատեն, սակայն Թուրքիայի տաղանդների մրցույթում մի ժամանակ հաղթեց շուն, իսկ հիմա` «O səs Türkiyə» մրցույթում հաղթում է ադրբեջանցի: Ես շատ կենդանասեր եմ և հանդիսանում եմ կենդանիների պաշտպան, նրանց մասին ունեմ նաև հոդվածներ: Ես կարծում եմ, որ մի երկրում, որտեղ մրցույթում հաղթում է շուն, ապա այդ երկիրն ունի լուրջ խնդիրներ: Եթե դուք ասեք, որ այս ամենը նացիոնալիզմ է, ապա ես կարող եմ հարյուրավոր հոդվածներ առաջ քաշել և ապացուցել հակառակը: Բացի այդ, սա իմ ազգն է, իմ հողն ու սահմանները»,- հայտարարել է թուրք րագրողը:
Այսպիսով թուրք լրագրողը Ադրբեջանի ներկայացուցչին համեմատել է շան հետ:
Նկարում` թուրք լրագրողն է