Երգչուհի Ալսուն իր նոր սանրվածքով նմանվել է Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)
Գարնան սկիզբն ազդարարում է նոր փոփոխությունների շրջան: Գարնանը փորձում են որոշակի արտաքին փոփոխություններ իրականացնել նաև հայտնի աստղերը: Նման քայլին առաջինը դիմեց Քիմ Քարդաշյանը, ով դարձավ շիկահեր: Նրա օրինակին հետևեցին շատերը, այդ թվում նաև հայտնի երգչուհի Ալսուն: Վերջինս ևս նոր սանրվածքով է հանդես եկել և ներկայացել իր երկրպագուներին: Նրա նոր սանրվածքը շատերի բնորոշմամբ նման է Քիմ Քարդաշյանի սանրվածքին, սակայն մեկ տարբերությամբ` Ալսուն շիկահեր չի դարձել: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Իր միկրոբոլգում երգչուհի Ալսուն հրապարակել է լուսանկար և կատարել հետևյալ մակագրությունը. «Երեկոյան ոչինչ չկար անելու»:
Երկրպագուների արձագանքները երգչուհու նոր սանրվածքի հետ կապված տարբեր են: Լուսանկարները` ստորև.
Քիմ Քարդաշյան
Ալսու