Նավթի գների թանկացման ետևում կանգնած է ԱՄՆ-ն. ԻԻՀ հոգևոր առաջնորդ
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների անկումը կազմակերպվել է արևմտյան գերտերությունների կողմից:
«Իրանի թշնամիների տնտեսական ճնշումների միջոցով փորձում են Իրանի ժողովրդին դուրս բերել երկրի իշխանությունների դեմ: Սրա հետևում կանգնած է Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-հայտարարության մեջ ասել է Ալի Խամենեին:
Այս մասին գրում է BBC-ն: