Իրանի և վեցնյակի միջև գտնվել են քաղաքական և տնտեսական լուծումներ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջուկային ծրագրի խնդրահարույց հարցերի շուրջ Իրանի և վեցնյակի միջև գտնվել են քաղաքական և տնտեսական լուծումներ:
Իրանական պատվիրակությունը պատրաստ է եղել շարունակելու քննարկումը, սակայն վեցնյակի անդամներին ներքին խորհրդակցությունների նպատակով ավելի շատ ժամանակ է պետք եղել: Այս մասին գրում է Ria-Novosti-ն:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ հայտնել է, որ Իրանի և Ատոմային էներգետիկայի կազմակերպության փորձագետների և նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում այնպիսի հարցերի շուրջ են տնտեսական և քաղաքական լուծումներ գտնվել, որոնք նախկինում անլուծելի էին թվում: