Քրդերի առաջնորդը առաջարկել է հաշտվել Թուրքիայի հետ
Թուրքական բանտում պահվող քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը նորից կոչ է հղել իր հայրենակիցներին:
Արդեն 30 տարի է՝ Օջալանի գլխավորած Քրդական աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում Թուրքիայի ու Իրաքի տարածքում` ինքնիշխան քրդական պետություն ստեղծելու նպատակով: Այս մասին գրում է BBC-ն:
Պայքարի տարիներին ավելի քան 40 հազար մարդ, հիմնականում` քրդեր են զոհվել։ Օջալանը կրկին առաջարկել է դադարեցնել քրդերի զինված պայքարը հանուն անկախության: Բանտարկված առաջնորդն առաջարկում է հանդիպում անցկացնել և որոշել հրադադարի եղանակը: