Էրդողանի՝ Կիև կատարած այցի արդյունքները
Թուրքիան կբարձրացնի Ղրիմի թաթարների հարցը միջազգային կազմակերպությունների մակարդակով: Այս մասին հայտնում է Росбалт-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որն արվել է Կիև կատարած այցի ժամանակ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն՝ Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան Ուկրաինային ռազմավարական գործընկեր է համարում և աջակցում երկրի տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը:
Reuters գործակալությունն իր հերթին նշվում է, որ, չնայած բոլոր քննադատություններին, Էրդողանը խուսափեց Ռուսաստանի հասցեին բաց քննադատությունից, որը Թուրքիայի համար կարևոր առևտրական գործընկեր է: