Թուրքիայի քրդերի առաջնորդը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ կոնֆլիկտը
Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված, կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել Թուրքիայի հետ կոնֆլիկտը քրդական խնդրի խաղաղ կարգավորման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է նիստ հրավիրել, որպեսզի որոշվի սոցիալական ռազմավարությունը: Պետք է դադարեցնել Քրդական բանվորական կուսակցության անդամների կողմից Թուրքիայի Հանրապետության դեմ մոտ 40 տարի շարունակվող ռազմական հակամարտությունը»,-ասվում է քրդերի առաջնորդի ուղերձի մեջ՝ Դիարբեքիրում (Թուրքիայի քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաք) Նովրուզի տոնի կապակցությամբ: