Էրդողանը Նովրուզի տոնի կապակցությամբ սեր և խաղաղություն է մաղթել մարդկությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Նովրուզի տոնի հետ կապված՝ քրդական խնդրի կարգավորման հարցում նոր փուլի անցկացման հույս է հայտնել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես հավատում եմ, որ մեր երազանքները կծաղկեն գարնան հետ միասին, քրդական խնդրի կարգավորման հարցում կհասնենք սպասելի արդյունքի, իսկ Նովրուզի տոնն առիթ կհանդիսանա նոր դարաշրջանի բացման համար: Ցանկանում եմ, որպեսզի այս հրաշալի տոնը, որը 2010 թ.-ին ՄԱԿ-ի կողմից համաշխարհային տոն ճանաչվեց, մարդկությանը խաղաղություն և սեր բերի»,-ասվում է Էրդողանի պաշտոնական կայքում տեղակայված ուղերձի մեջ: