Արևմուտքը գիտակցում է, որ պետք է հարգել Իրանին. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ազգին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ համաշխարհային գերտերությունները գիտակցել են, որ պետք է հարգել Իրանի Իսլամական Հանրապետությանը, և ոչ թե սպառնալ նրան պատժամիջոցներով Թեհրանի միջուկային ծրագրի հարցի քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ Ռոհանիի ուղերձի պատճառ է հանդիսացել Նովրուզը՝ իրանական Նոր տարին, որը նշվում է մարտի 21-ին:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Իրանին օգտագործել իր պատմական հնարավորությունը համաձայնագրի ստորագրման համար: