Քիմ Քարդաշյանը Հայաստան գալուց առաջ սևահեր կդառնա
Քիմ Քարդաշյանն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր դարձել շիկահեր, ինչը մեծ ջանքեր էր պահանջել նրանից: Ֆոտոմոդելն արդեն հասցրել է սոցիալական ցանցերում ցուցադրել իր նոր տեսքն ու հիացնել բոլորին:
Լրատվամիջոցները հարցրել են, թե որքան է նա պատրաստվում վայելել իր նոր տեսքը, Քիմը պատասխանել է. «Չգիտեմ, բայց Հայաստան գնալուց առաջ անպայման վարսերս մուգ կներկեմ»: Այս մասին գրում է yahoo.co-ը: