Կինը ապահարզան է պահանջել ամուսնուց` փչովի տիկնիկի հետ դավաճանելու համար
Մանտույայում բարմեն կինը 23 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան է պահանջում: Կինը պետծառայող ամուսնուն դավաճանության մեջ է մեղադրել: 48-ամյա կինը վաղուց էր նկատել, որ ամուսինն արդեն իրեն անկողնում չի փնտրում, ինչի մասին նա անգամ ընկերուհուն էր պատմել ու հավելել, որ լուրջ կասկածներ ունի ամուսնու դավաճանության վերաբերյալ: Դրանից հետ նա սկսեց իր հետախուզությունը: Մի անգամ երեկոյան, վերադառնալով տուն, ամուսնուն “բռնացրեց” իրենց մահճում սեքսով զբաղվելիս:
Մեծ էր կնոջ զարմանքը, երբ նա հայտնաբերեց, որ ամուսնու սիրուհին սեքս-շոփից գնված 30-եվրոյանոց փչովի տիկնիկ է:
Դատական պարզաբանումների ժամանակ պարզվեց, որ ամուսինը “սիրուհուն” մեքենայի բեռնախցիկում էր պահում ու անհրաժեշտության դեպքում փչում նրան:
Ամուսնալուծության գործընթացքում սեքսը փչովի տիկնիկի հետ հավասարարժեք է ամուսնական դավաճանությանը, ուստի ամուսինը մեղավոր է ճանաչվել: Դրա համար նա ոչ միայն ալիմենտ է վճարելու նախկին կնոջը, այլև դրամական փոխհատուցում պատճառված բարոյական վնասի դիմաց: