Freedom House-ը ճնշումներ կգործադրի Բաքվի նկատմամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, «Ազգային ժողովրդավարություն» հիմնադրամը և Բաց հասարակության ինստիտուտը Վաշինգտոնում «Ադրբեջանում և Թուրքիայում անկախ մամուլ և քաղաքացիական հասարակություն. դիտարկում» թեմայով Ադրբեջանում տիրող բռնանշումներին նվիրված քննարկումներ են անցկացրել:
Արդյունքում այնպես է ստացվել, որ մասնակիցները հանգել են ընդհանուր եզրակացության, այն է, որ Արևմուտքը պետք է մեծացնի ճնշումներն Ադրբեջանի վրա: Այս մասին գրում է BBC-ն:
Բաց հասարակություն ինստիտուտի Եվրասիայի գծով գլխավոր քաղաքական վերլուծաբան Ջեֆ Գոլդսթինը հայտնել է, որ անհրաժեշտ է մեծացնել Ադրբեջանի կառավարության հանդեպ ճնշումները: Նա ասել է, որ Բաքվի կառավարությունը կարծում է, թե Արևմուտքը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստել նաև Ադրբեջանի համար, և խիստ վախեցած է այդ ծրագրով, ինչի պատճառով էլ ուժեղացրել է բռնաճնշումները երկրում: