Թուրքիան $10 միլիոնի չափով մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Թուրքիան $10 միլիոնի չափով մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Այս մասին հայտնում է «112 Украина»-ն:
Այս մասին Թուրքիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Մենք երախտապարտ ենք $10 մլն մարդասիրական աջակցության համար»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Էրդողանն ու Պորոշենկոն Կիևում երկու երկրների միջև համագործակցության շուրջ մի շարք փաստաթղթեր են ստորագրել: