Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կկառուցի նավթի վերամշակման գործարան
Թուրքական նավթային կորպորացիան նավթի վերամշակման գործարան է կառուցելու երկրի հարավ-արևելյան Հաթայ նահանգում:
Հատկանշական է այն փաստը, որ Հաթայը սահմանակից է Սիրիային: Այս մասին գրում է BBC-ն:
Թուրքիայում գործում է նավթավերամշակման 4 գործարան: Նրանցից մեկը գտնվում է Քըրքքալե նահանգում, երկրորդը՝ Մերսին նահանգում, երրորդը՝ Իզմիթ նահանգում, իսկ չորրորդը գտնվում է Բաթման նահանգում:
5-րդ գործարանը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը ու շահագործման կհանձնվի 2017-ի վերջին: