Ջեմ Օզդեմիրը, հավանաբար, հայկական արմատներ ունի. Անկարայի քաղաքապետ
Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացել սահմաններն ու հարթել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին գրում է novostink.ru-ն:
Ինչպես փոխանցում է T24.com.tr-ը՝ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը այս առումով ռասիստական գրառում է կատարել Twitter-ում: Նա իր գրառման մեջ խնդրել է Ջեմ Օզեդմիրին պարզաբանել, թե արդյոք նա հայկական արմատներ ունի, ինչը ապացուցում է, որ Թուրքիայում «հայ» սահմանումը շարունակում է դիտարկվել որպես վիրավորանք: