Ադրբեջանը և ԱՄՆ-ն 4 ուղղությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի` օրերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ 4 ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:Այս մասին գրում է Oxu.az-ը:
«Տիկին Նուլանդի` Վաշինգտոն վերադարձից հետո սկսվել է վերոնշյալ ուղղություններում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ գործընթացը, հատկապես` ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ոլորտում: Այսինքն` այժմ, մենք պետք է մեր առաջարկությունները ներկայացնենք ադրբեջանական կողմին և ուսումնասիրենք նրանց կարծիքը: Դրա հետ մեկտեղ, կարծում եմ, որ պետք է ուսումնասիրվի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կարծիքը, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Սեկուտան: