Դավութօղլուն հրաժարվել է Ասադի հետ բանակցություններից
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հնարավոր բանակցությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Եթե Դուք այդ սպանություններից հետո նստում եք նրա կողքին և սեղմում նրա ձեռքը՝ չնայած քիմիական զենքի կիրառմանը, որը դուք (ԱՄՆ-ն) օրենքից դուրս եք հայտարարել, ապա դա արդեն չեք կարող ջնջել պատմությունից»,-ասել է Դավութօղլուն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պետք է բանակցություններ վարեն Ասադի հետ Սիրիայում արդեն 4 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցման նպատակով: