Թուրքիայով ռուսական գազի Եվրոպա փոխադրման վերաբերյալ որոշումները պետք է ընդունվի ԵՄ-ի ղեկավարության հետ համաձայնեցմամբ
Անկարա կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հանդես է եկել հայտարարությամբ:
«Թուրքիայով ռուսական գազի Եվրոպա փոխադրման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունվի եվրոպական բլոկի ղեկավարության հետ համաձայնեցմամբ, և չպետք է խախտվեն գազային ոլորտում արդեն առկա պարտավորությունները»,-ասել է Շեֆչովիչը:
Նրա խոսքով՝ Թուրքիայով ԵՄ ռուսական գազի փոխադրման վերաբերյալ ցանկացած ծրագիր պետք է տնտեսապես կենսունակ լինի և համապատասխանի Եվրոպայի երկարաժամկետ սպառողների հանդեպ «Գազպրոմ»-ի պարտավորություններին:
Նա նաև անհանգստություն է հայտնել «Թուրքական հոսքի» օգտին Ուկրաինայով անցնող գազատարների հնարավոր անջատման կապակցությամբ: Այս մասին գրում է Rambler.ru-ն: