Թուրքիայում խոզի գրիպն արդեն խլել է 11 մարդու կյանք
Վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայում H1N1 հարուցիչով (խոզի գրիպ) 170 վարակակիրներից 11-ը մահացել են: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդական Էյուփ Գյումուշը:
Գյումուշը հայտնել է, որ Թուրքիայում վարակի այդ տեսակն աճել է` գրիպն անտեսելու և բժիշկներին ուշ դիմելու հետևանքով: Խոզի գրիպով հիվանդներին նա խորհուրդ է տրվել շատ հեղուկ և վիտամիններ օգտագործել:
Այս մասին հաղորդում է թուրքական Hyurriet լրատվական կայքը: