Պուտինն ու Էրդողանը քննարկել են էներգետիկ նախագծեր
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը: Այս իր մեջ ներառում է նաև «Թուրքական հոսքը»:
Այս մասին գրում է РИА Новости-ին՝ հղում կատարելով Կրեմլի պաշտոնական հայտարարությանը:
«Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներ, Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստի ընթացքում ընդունված կարևոր որոշումների իրագործումը, այդ թվում՝ «Թուրքական հոսքը»»,-ասված է հաղորդագրության մեջ: