Թուրքիայում քրդական հարց չկա. Էրդողան
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է երկրում առկա քրդական խնդրի գոյությունը։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Թուրքիայում չկա քրդական խնդիր։ Սակայն մեր քրդական եղբայրները խնդիր ունեն, ինչպես ցանկացած հասարակության մեջ։ Կա խնդիր այս հարցում,որ իրենց ինքնությունը չի ճանաչվել»,- ասել է նախագահը։
Ըստ նախագահի՝ այսօր երկրում խնդիրը մնում է թույլ զարգացած տնտեսական հետամնացությունը, որն առկա է որոշ շրջաններում, որոնց ուղղությամբ աշխատում է կառավարությունը։