Բաքվի կենտրոնում բրիտանացու են ծեծի ենթարկել
Բաքվի կենտրոնում հարձակում են գործել օտարերկրացու վրա: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Milli.az-ին:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ անհայտ զինված մարդիկ հարձակում են գործել Մեծ Բրիտանիայի 47-ամյա քաղաքացու վրա, ով աշխատում է TTE Petrofac ընկերությունում:
Փոխանցվում է, որ կողոպտիչները դաժան ծեծի են ենթարկել օտարերկրացու և գողացել դրամապանակը, որտեղ եղել է 700 ԱՄՆ դոլար: