Եթե Թուրքիան լիներ ուժեղ, ապա Ղարաբաղի խնդիրը չէր լինի. Էրդողան
Եթե 90-ականների սկզբին Թուրքիան լիներ ուժեղ, ինչպիսին ներկայում է, ապա չէր լինի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով թուրքական "Анадолу" գործակալությանը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մի շարք արաբական երկրներում, այդ թվում նաև Հարավային Կովկասում, գոյություն ունեն մշտական հակամարտություններ»,-հայտարարել է Էրդողանը: