Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գրանցվել է խոզի գրիպից մահվան երկրորդ դեպքը
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իզմիթ նահանգում գրանցվել է խոզի գրիպից մահվան երկրորդ դեպքը: Այս մասին գրում է թուրքական Hyurriet լրատվական կայքը:
А/H1N1 վիրուսը հայտնաբերվել էր Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում՝ 2009 թվականի վերջին, որտեղ գրանցվել են մահվան ելքով բազմաթիվ դեպքեր:
Հիվանդությունը տարածվել է ավելի քան 200 երկրում:
Իզմիթ նահանգում ևս երկու մարդ բուժվում է խոզի գրիպից: