Ապրիլի 10-13-ը Հայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 10-13-ը Հայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ, որոնք Ստամբուլում և այլ քաղաքներում գործող բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ են:
Նրանք գալիս են իրենց ազգի անունից ներողություն խնդրելու հայ ժողովրդից 15 թվին կատարվածի համար, նպաստելու ատելության կամուրջներն այրելուն և համատեղ աղոթք անելու:
Ի դեպ. Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, կաթողիկոսների կողքին ներառված է նաև բողոքական եկեղեցու՝ հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը՝ որպես կրոնական հանդուրժողականության «ակտ»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: