Թուրքիան փորձում է խափանել ԱՄՆ-Սիրիա հնարավոր երկխոսությունը. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳՆ Մեվլյութ Չավուշօղլուն հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հասցեին կտրուկ քննադատությամբ՝ վերջինիս՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ամերիկական իշխանությունները մտադիր են բանակցություններ սկսել Ասադի հետ Սիրիայում արդեն 4 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցման նապատակով: Քերրին նշել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում, որպեսզի վերսկսի երկրում կոնֆլիկտի դադարեցման հարցով քաղաքական ուղիներ փնտրելու փորձերը: