Իրանի նախկին նախագահի որդին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի որդիներից մեկին դատապարտել են 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Inerfax-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
Երկրի նախկին նախագահի որդին մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության հաար, ինչպես նաև խաբեյության և պետական միջոցների շորթման մեջ:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները՝ դատավճիռը կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում: