Ստամբուլում ձերբակալվել է 3 բրիտանացի՝ «ԻՊ»-ին միանալու փորձերի պատճառով
Ստամբուլում Բրիտանիայի 3 քաղաքացի է ձերբակալվել, ովքեր մտադիր էին հատելով սահմանը՝ անցնել Սիրիա և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայտնի է, որ վերջիններս 18-19 տարեկան են:
Հաջորդ շաբաթ թուրքական իշխանությունները մտադիր են արտաքսել բրիտանացիներին հայրենիք: