Ռուսաստանը և Թուրքիան համագործակության նոր փուլ կմտնեն
Տեղի է ունեցել ՄԱԿ-ի՝ աղետների վտանգի նվազեցմանը նվիրված 3-րդ համաշխարհային գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը և Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը ռիսկերի կառավարման ոլորտում:
Նախատեսված քայլերը վերաբերելու են նաև խոշոր ենթակառուցվածքային նախագծերին:
«Նման պայմանավորվածությունները թույլ կտան ապահովել ինչպես ենթակառուցվածքների նախագծերի իրականացման անվտանգությունը, որոնք տարվում են թուրքական ընկերությունների կողմից Ռուսաստանի տարածքում, այնպես էլ այն նախագծերի, որոնք իրականացվում են ռուսական կազմակերպությունների կողմից Թուրքիայի տարածքում, մասնավորապես՝ փոխգործակցությունն ուժեղացված կլինի «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ»,-իր հայտարարության մեջ ասել է Պուչկովը։