Սելին Դիոնը կրկին բեմ է վերադառնում
Սելին Դիոնը որոշել է բեմ վերադառնալ: Կարիերայում երկար ընդմիջում տալուց հետո, կանադացի երգչուհին հայտարարել է մեծ բեմ վերադառնալու մասին: Այս մասին գրում է Fooz.ru-ն:
46-ամյա երգչուհին այդ լուրով և նոր երգերով ուրախացրել է իր երկրպագուներին:
Արտիստուհին հրաժարվել էր բեմից 2013-ին ամուսնու հիվանդության պատճառով: Նա հայտարարել էր, որ իրեն շատ ժամանակ է հարկավոր որպեսզի խնամի ամուսնուն, երկվորյակներին:
Սելին Դիոնի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհին հայտնի 4 ընկերության հետ պայանագիր ունի: Երկրպագուները շուտով մեծ բեմերում կտեսնեն արտիստուհուն: