Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է Հայաստանին
Ադրբեջանական ԱՊԱ կայքը նյութ է հրապարկել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ մարտի 13-ին, իբրևե թե հայկական կողմից «հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով» սպանվել է զինված ուժերի զինծառայող:
Փոխանցվում է, որ զոհվել է զինծառայող Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն։
Ադրբեջանի ՊՆ-ն տարածած հաղորդագրությունում նաև սպառնացել է Հայաստանին՝ նշելով, որ «սպանված զինծառայողի վրեժը չի ուշանալու ու պատասխան հարվածը լինելու է կործանարար»։