Թուրքական կողմը կրակ է բացել սիրիացի փախստականներին տեղափոխող նավի ուղղությամբ
Թուրքիայի ափերին տեղակայված անվտանգության նավից կրակ է բացվել բեռնատար նավի ուղղությամբ, որում 337 ապօրինի ներգաղթյալ է գտնվել, որոնք փորձել են հասնել Եվրամիություն: Կրակոցներից հետո անձնակազմն անջատել է շարժիչներն ու հանձնվել: Այս մասին գրում է Tass-ը:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե սահմանապահները ստիպված են եղել կրակել, քանի որ նավը չի պատասխանել հարցումներին:
Պարզվել է, որ նավում գտնվող 337 ապօրինի ներգաղթյալները Սիրիայից են: Նրանց թվում 68 կին և 85 երեխա է եղել:
Մարդկանց անօրինական տեղափոխման համար ձերբակալվել է նավի անձնակազմի երկու թուրք անդամ: