Ինձ բռնաբարել են 19 տարեկանում. Մադոննա
Երգչուհի Մադոննան պատմել է 19 տարեկանում իրեն բռնաբարելու մասին, որը տեղի է ունեցել նրա՝ Նյու Յորք տեղափոխվելուց անմիջապես հետո: Այս մասի գրոմ է Rmbler.ru-ն:
56-ամյա արտիստուհին պատմել է, որ անծանոթը դանակով հարձակվել է իր վրա:
«Ես պարի էի գնում այդ տարիներին և այդ օրը ստուդիայի դուռը փակվել էր: Ինձ գումար էր հարկավոր որպեսզի տուն զանգահարեի , իսկ անծանոթ տղամարդն ինձ առաջարկեց իր տանից զանգահարել»,-ասել է Մադոննան:
Տուն չհասած` անծանոթը դանակի սպառնալիքով բռնաբարել է երգչուհուն, իսկ Մադոննան ամոթի պատճառով ոստիկանություն չի դիմել: